Միջոցառման կազմակերպչի ականջին ամենաբարեհունչ ֆրազն է՝ "Բոլոր տոմսերը վաճառված են":
Իսկ որո՞նք են միջոցառման տոմսերի հիմնական տեսակները.
- Մուտքի ընդհանուր տոմս (general admission ticket, GA). թույլ է տալիս մտնել միջոցառման վայր. նստատեղի ընտրություն չի նախատեսում:
Օրինակ, այսպիսի տոմսեր նախատեսվում են այգիներ (կենդանաբանական, բուսաբանական), ցուցահանդեսներ, թանգարաններ մուտքի համար: Այս դեպքում տոմսերի գները նույնն են բոլորի համար կամ կարող են տարբեր լինել՝ ըստ տարիքային խմբի:
GA տոմսերը լինում են նաև տարբեր գների՝ կախված տրամադրվող առավելությունների կամ լրացուցիչ ծառայությունների առկայությունից:
Հնարավոր է general admission տոմսերի վաճառք նաև նստատեղերով սրահներում անցկացվող միջոցառումների համար: Տոմսը տեղի ընտրություն չի նախատեսում, և տեղերը զբաղեցնում են "ով շուտ նստի" սկզբունքով:
- Տեղի ընտրությամբ տոմս. թույլ է տալիս կոնկրետ նստատեղի ընտրություն:
Այսպիսի տոմսեր նախատեսվում են թատրոններ, կինոդահլիճներ, համերգասրահներ, ստադիոններ մուտքի համար: Այս դեպքում տոմսերի գները տարբեր են՝ ըստ ընտրած նստատեղի:
Լրացուցիչ տեղեկատվություն ստացեք Միջոցառումների տոմսեր. 2 տիպ հոդվածում:
Ունե՞ք միջոցառում: ԱՆՎՃԱՐ ենք պատրաստում միջոցառման նստատեղերի ընտրությամբ դահլիճի ինտերակտիվ քարտեզը և սահմանում տոմսերի տարբեր արժեքներ՝ ըստ ընտրված տեղի:
Մանրամասների համար անցեք հղումով. TicketMaster