Տոմսերի վաճառքի ցանկացած ժամանակակից համակարգ իր B2B հաճախորդներին պետք է տրամադրի դահլիճի ինտերակտիվ քարտեզի օգտագործման հնարավորություն:
Նստատեղերի ընտրությամբ տոմսերը կազմակերպիչները նախատեսում են, օրինակ, թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների, ստադիոնների մուտքի համար:
Դահլիճի ինտերակտիվ քարտեզը այցելուին հնարավորություն է տալիս տեսնել, թե որոնք են ազատ կամ զբաղված տեղերը, ինչն էլ թույլ է տալիս ընտրել հարմարը այդ պահին հասանելի տեղերից՝ ելնելով տեղակայումից և իր ֆինանսական հնարավորությունից:
TicketMaster-ի օգնությամբ կարող եք կազմակերպել առանց նստատեղերի ընտրության և նստատեղերի ընտրությամբ միջոցառումների տոմսերի վաճառք:
Հնարավոր է նաև երկու տարբերակների համատեղում: Այսպիսի միքս տեղերի վաճառք նախատեսվում է, օրինակ, գիշերային ակումբում. տոմսեր սեղանի շուրջ նստատեղերով և պարահրապարակի այցելուների համար:
Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսերի վաճառք նախատեսվում է հիմնականում բաց տարածքում կազմակերպվող միջոցառումների դեպքում. երաժշտական փառատոններ, դիսկոտեկներ, որոշ սպորտային իրադարձություններ (օրինակ, ավտո և հեծանվավազք) և այլն:
Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսեր վաճառում են նաև այն դեպքում, երբ տարածքը փակ է, և նախատեսվում է այցելուի ազատ տեղաշարժ սրահով, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպման դեպքում: