Toms
Կապ մեզ հետ
Միջոցառման տոմսի վրա ինչի՞ համար է QR կոդը

Միջոցառման տոմսի վրա ինչի՞ համար է QR կոդը

QR կոդը եզակի գրաֆիկական սիմվոլ է, որում կոդավորված է որոշակի տեղեկատվություն:

Ստորև ներկայացնում ենք տոմսի վրա QR կոդի կիրառման առավելությունները:

 

. Բարձր անվտանգություն

QR կոդով տոմսի կիրառումը բարձրացնում է անվտանգությունը՝ զգալի իջեցնելով տոմսերի կեղծման ռիսկը: Յուրաքանչյուր տոմսի QR կոդը եզակի է և կարող է մուտքի մոտ սկանավորվել, ինչը երաշխավորում է, որ տոմսերը իրական են, ինչպես նաև նույն QR-ով տոմսը մեկից ավել անգամ կիրառել հնարավոր չէ:

 

. Առավել արագ մուտք

QR տոմսերի սկանավորումը անհամեմատ արագ է, քան թղթե տոմսերի ստուգումը, ինչը զգալի կրճատում է սպասման ժամանակը՝ օպտիմալացնելով մուտքի գործընթացը:

 

. Հարմար է միջոցառման այցելուին

QR տոմսը կարելի է պահել թվային տարբերակով սմարթֆոնում, ի հակադրություն ֆիզիկական տոմսերը պահելու անհրաժեշտությանը, կորցնելու վտանգին, տանը մոռանալուն:

 

. Շահեկան է միջոցառման կազմակերպչին

QR տոմսերի գեներացիան տնտեսապես ձեռնտու է միջոցառման կազմակերպչին, քանի որ վերացնում է ֆիզիկական տոմսերի տպագրման և տարածման անհրաժեշտությունը: Խիստ կրճատվում են նյութական և աշխատանքային ծախսերը:

 

. Էկո

QR կոդը տոմսի վրա էկոլոգիական անվտանգության բաղադրիչ է. թղթե տոմսերից հրաժարվելով՝ պահպանում եք շրջակա միջավայրը:

 

. Տվյալների մշակում իրական ժամանակում

QR տոմսերը միջոցառման կազմակերպչին հնարավորություն են տալիս իրական ժամանակում ստանալ հետևյալ տեղեկատվությունը. այցելուի մուտքի ժամանակը, մասնակիցների թիվը: Այս տեղեկատվությունը կարելի է օգտագործել հետագա միջոցառումների կազմակերպման օպտիմալացման և այցելուների սպասարկման որակի բարձրացման նպատակով:

 

Ձեր միջոցառման համար TicketMaster-ը կգեներացնի եզակի QR կոդով տոմսեր: Մեր ծառայություններին ծանոթացեք այստեղ: 

տոմս, QR տոմսեր

  • Բլոգ
  • Կապ մեզ հետ

Հեռ.՝ 098 611 477

©2024 Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Ticketmaster-ի սեփականությունը: Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղմամբ: