Toms
Կապ մեզ հետ
Միջոցառումների տոմսեր. 2 տիպ

Միջոցառումների տոմսեր. 2 տիպ

Տոմսերի վաճառքի ցանկացած ժամանակակից համակարգ իր B2B հաճախորդներին պետք է տրամադրի դահլիճի ինտերակտիվ քարտեզի օգտագործման հնարավորություն:

 

Նստատեղերի ընտրությամբ տոմսերը կազմակերպիչները նախատեսում են, օրինակ, թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների, ստադիոնների մուտքի համար:

 

Դահլիճի ինտերակտիվ քարտեզը այցելուին հնարավորություն է տալիս տեսնել, թե որոնք են ազատ կամ զբաղված տեղերը, ինչն էլ թույլ է տալիս ընտրել հարմարը այդ պահին հասանելի տեղերից՝ ելնելով տեղակայումից և իր ֆինանսական հնարավորությունից:

 

TicketMaster-ի օգնությամբ կարող եք կազմակերպել առանց նստատեղերի ընտրության և նստատեղերի ընտրությամբ միջոցառումների տոմսերի վաճառք:

Հնարավոր է նաև երկու տարբերակների համատեղում: Այսպիսի միքս տեղերի վաճառք նախատեսվում է, օրինակ, գիշերային ակումբում. տոմսեր սեղանի շուրջ նստատեղերով և պարահրապարակի այցելուների համար:

 

Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսերի վաճառք նախատեսվում է հիմնականում բաց տարածքում կազմակերպվող միջոցառումների դեպքում. երաժշտական փառատոններ, դիսկոտեկներ, որոշ սպորտային իրադարձություններ (օրինակ, ավտո և հեծանվավազք) և այլն:

 

Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսեր վաճառում են նաև այն դեպքում, երբ տարածքը փակ է, և նախատեսվում է այցելուի ազատ տեղաշարժ սրահով, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպման դեպքում:

տոմսեր, միջոցառումների տոմսեր

  • Բլոգ
  • Կապ մեզ հետ

Հեռ.՝ 098 611 477

©2024 Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Ticketmaster-ի սեփականությունը: Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղմամբ: